Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Արարատում գրանցված ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Գարեգին Երկրորդը վշտակցում է զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո»,- նշված է կաթողիկոսի ուղերձում։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին Արարատի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 12-ը` տուժել։

Տուժածների թվում երեք երեխա կա, որոնցից մեկը 7 տարեկան է, մյուս երկուսը` 12 և 13 տարեկան։

Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ