Հոգիս թռչում է երկինք. Մարիա Զախարովան «համով» լուսանկարներ է հրապարակել Երևանից

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայաստանից։

«Երևանում։ Հոգիս երկինք է թռչում»,– գրել է Զախարովան` հայաստանյան բացօթյա ռեստորանում արված լուսանկարների նկարագրություններում։

Ֆեյսբուքյան հետևորդներն անմիջապես արձագանքել են Զախարովայի հրապարակմանը։ Նրանցից մեկը հարցրել է, թե որտե՞ղ է խորովածը` հավելելով, որ իր կարծիքով հայկական խորովածը լավագույնն է։

«Ոչ թե երգում է, այլ ապրում». Զախարովան պարծեցել է իր գրած երգով. տեսանյութ

Զախարովան էլ կատակել է, թե ձեռքերը զբաղված էին, խորովածը նկարելու ժամանակ չկար։

Նշենք, որ Մարիա Զախարովան Երևանում է` Հայ–ռուսական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու համար, որոնց մեկնարկը նախանշված է առաջիկա երկուշաբթի` հուլիսի 8-ին։

Այդ միջոցառման մասին այլ մանրամասներ այս պահին հայտի չեն։