Երգիչ Հայկոն միացել է շիշ բացելու չելենջին. տեսանյութ

Երգիչը չի դիմացել գայթակղությանը և որոշել է ինքն էլ ոտքով շիշ բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հանրահայտ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյանը) միացել է #bottlecapchallenge ակցիային, որը տարածվում է ամբողջ աշխարհում։ Նա ոտքի հարվածով բացել է հանքային ջրի շիշն ու տեսանյութը հրապարակել Instagram–ի իր էջում։

Հայկոյի էջի բաժանորդներին զվարճացրել է այս տեսանյութը։

Զլատան Իբրահիմովիչը ոտքի մեկ հարվածով բացել է շիշը. տեսանյութ

«Քեզնից չէի սպասում»,– գրել է նրանցից մեկը։

«Դու վերջն ես»,– գրել է մյուսը։

«Սա Հայկո՞ն ա, թե աչքիս թվաց»,– գրել է մեկ ուրիշը։

Հիշեցնենք` համացանցում հայտնվել է նոր չելենջ, որի շրջանակում մարդիկ ոտքի մեկ հարվածով, առանց շշին դիպչելու բացում են այն:

Տեղեկություններ կան, որ այս նախաձեռնության հեղինակը MMA-ի (խառը մենամարտեր) մարզիկ Կարեն Փաշիկյանն է։ Նրան միացել են տասնյակ, գուցե արդեն հարյուրավոր մարդիկ: