Ուժգին երկրաշարժ ԱՄՆ–ում. ինչ է կատարվել ցնցումների ժամանակ. տեսանյութեր

Համացանցում տարածվող տեսանյութերում երևում են խուճապահար մարդիկ, ցնցվող տները, այսուայնկողմ թափվող իրերն ու «ափերից դուրս եկած» լողավազանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի- Sputnik. ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիա նահանգում գրանցված 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո համացանցում բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվել։

Մարդիկ հրապարակել են իրենց նկարահանած և անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը։

​Հուլիսի 4-ին ԱՄՆ–ում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Լոս Անջելեսից 250 կմ դեպի հուսիս-արևելք գտնվող Մոխավե անապատի Սիրլս հովիտի շրջակայքում:

​Los Angeles Times–ը հայտնում է, որ սա վերջին 20 տարվա ընթացքում նահանգում գրանցված ամենահզոր երկրաշարժն է եղել։

​Մասնագետները չեն բացառում 5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումների հավանականությունը։

​Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, բայց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտնել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է: