Սարսափելի դեպք Երևանում. որդին նկուղում գտել է կախված մորը

Որդին նկատել է մոր բացակայությունը, սկսել է փնտրել նրան ու հայտնաբերել նկուղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող տներից մեկի նկուղում 74-ամյա տանտիրուհին ինքնասպան է եղել։

Դանակահարություն Երևանում. պատճառը մի քանի հազար դրամ պարտքն է

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ապրում էր արտերկրից վերադարձած որդու հետ, որը, նկատելով մոր բացակայությունը, փնտրել է նրան՝ իջնելով նաև նկուղ։ Այստեղ տեսել է, որ մայրը պարանով կախվել է առաստաղից։ Կանչել է հարևաններին, որոնք օգնության են հասել ու ահազանգել ոստիկանություն։

Ինքնասպանություն անքնության պատճառո՞վ. Աշտարակում 93–ամյա տղամարդ է կախվել

Իրավապահները քննություն են իրականացնում՝ պարզելու այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։

Դանակով կտրել է ձեռքի երակները. Երևանում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը