Սահմանադրությունը պետք է մնա հասարակությանը համախմբող առանցք. Արմեն Սարգսյանի ուղերձը

Президент Армен Саркисян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн
Սահմանադրությունը հարգող իշխանությունն ու հասարակությունը կարող են տեղ զբաղեցնել օրեցօր ավելի բարդ ու փոփոխություններով ապրող աշխարհում։ ՀՀ նախագահը շնորհավորել է երկրի մայր օրենքի ընդունման օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн
Սահմանադրությունը ոչ փոփոխելի հոդվածներ ունի. Փաշինյանը շնորհավորել է Սահմանադրության օրը

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,– նշված է նախագահի ուղերձում։

Սարգսյանը հիշեցնում է, որ հայ ժողովուրդն իր այս հավատամքն է ամրագրել 1995թ. հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում։ Այնուհետև ՀՀ Սահմանադրությունը երկու անգամ արմատական փոփոխությունների է ենթարկվել` հավատարիմ մնալով այդ հավատամքին։

ՀՀ նախագահն ավելի շատ է գործուղման գնում, քան նախատեսված էր բյուջեով

«Հենց Սահմանադրության 1-ին հոդվածով է որոշված պետության մեր տեսլականը` հռչակելով Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի»,– նշված է ուղերձում։

Քանի՞ անգամ է փոխվել ՀՀ սահմանադրությունը

Սարգսյանի խոսքով` բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև, բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները մեր գործողություններով, վարքով և մեր մտածելակերպով։

«Նույնիսկ ամենակատարյալ ձևակերպումներ պարունակող Սահմանադրությունը կվերածվի լավագույն դեպքում արժեք չունեցող մի փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի կամ կիրառվի»,– նշված է ուղերձում:

ՀՀ նախագահն արձանագրում է, որ Սահմանադրությունը ժամանակի մարտահրավերների ու հրամայականների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է, հետևաբար, Սահմանադրության ցանկացած փոփոխություն պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա և բխի իրավունքի ընդհանուր սկզբունքներից՝ նպաստելով պետության արագ, անցնցում, բնականոն, կայուն և շարունակական զարգացմանը:

Սարգսյանի համոզմամբ` բոլոր ժամանակներում Սահմանադրությունը պետք է մնա հասարակության, ժողովրդի, քաղաքացիների համախմբող առանցք։

Միայն Սահմանադրությամբ լիարժեքորեն ապրող երկիրը, Սահմանադրությունը հարգող իշխանություն և հասարակություն ունեցող պետությունը կարող է զարգանալ և հաստատուն տեղ զբաղեցնել օրեցօր ավելի բարդ ու փոփոխություններով ապրող աշխարհում։