Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել

Արմեն Սարգսյանի զինվորներին ասել է, որ նրանք պաշտպանում են ոչ միայն սահմանը, այլև Սահմանադրությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է տեղի մարտական դիրքեր: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահը ողջունել է սահմանապահներին և նշել, որ խորհրդանշական է Սահմանադրության օրը սահմանին գտնվելը:

Սահմանադրությունը պետք է մնա հասարակությանը համախմբող առանցք. Արմեն Սարգսյանի ուղերձը

«Գուցե իմաստն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրը պաշտպանում է ոչ միայն սահմանը, այլև Սահմանադրությունը: Դուք պաշտանում եք մեր Հայրենիքը, ձեր հարազատներին, ձեր մտերիմներին, մեզ բոլորիս, ինչի համար շնորհակալ ենք: Իհարկե, պետք էր 1,5 ժամ բարձրանալ այս բարձունքը, որպեսզի տեսնենք ձեզ»,-ասել է Սարգսյանը։

Նա կարևորել է սահմանապահների աշխատանքը՝ ընդգծելով, որ նրանք անձնուրաց իրականացնում են իրենց ծառայությունը՝ լինի ամառվա շոգ, թե ձմեռվա ցուրտ:

ՀՀ նախագահը սահմանապահներին մաղթել է հաջողություն, բարի ծառայություն:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: