Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբ

Ֆուտբոլիստն «Արարատի» հետ 1 տարվա պայմանագիր է կնքել։ Նա առաջիկա օրերին կմիանա թիմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Եվգենի Մակեևը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությանը:

Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում

29-ամյա կիսապաշտպանը 2007-2017 թվականները պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Հանդես է եկել նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»:

Ռուսաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 3 հանդիպում:

«Արարատի» հետ Մակեևի պայմանագիրը նախատեսված է 1 տարով:

Հայկական ակումբը ֆուտբոլիստներ է փնտրում համացանցի միջոցով. լուսանկար

Հայկական ակումբներից 3-ն ընդգրկվել են աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային թիմերի ցանկում