Հռոմի պապը թույլ է տվել, որ Պուտինն առաջինը մտնի բանակցությունների սրահ. տեսանյութ

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոսը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զիջել է բանակցությունների սրահ առաջինը մտնելու իրավունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Անհարմար իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 4–ին Վատիկանում Առաքելական պալատի գրադարանում (տեսանյութում այդ պահը 32–րդ րոպեից է)։

Հանդիպելիս Պուտինը և Հռոմի պապը ողջունել են միմյանց, իրար ձեռք սեղմել և մտել սրահ։ Սակայն դռների մոտ անհարմար իրավիճակ է ստեղծվել. Ռուսաստանի նախագահը փորձել է սրահ մտնելու իրավունքը զիջել Հռոմի պապին, բայց նա կրկնել է Պուտինի ժեստը և հրավիրել նրան։ Վլադիմիր Պուտինը գլխով է արել և մտել ներս։

Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Նրանք տետ–ա–տետ են զրուցել։

Ինչի մասին են 3 ժամ խոսել Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը. մանրամասները` նախարարից

Այնուհետև ՌԴ նախագահը բանակցություններ է վարել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելոյի և վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ, ինչպես նաև հանդիպել Սիլվիո Բեռլուսկոնիին։