ՀՀ և ՌԴ կենտրոնական բանկերի նախագահները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արթուր Ջավադյանն ու Էլվիրա Նաբիուլինան հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Որքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը 2019 թ–ին. Ջավադյանը թվեր ներկայացրեց

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի միջև ֆինանսական շուկաների վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:

Հայաստանում ոսկու աֆինաժային գործարան կբացվի. Ջավադյան