Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում իարկանացվող երաժշտական գեղեցիկ ներկայացումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության մայր օրենքի ընդունման 29 ամյակին։
Ոգևորող երաժշտությունը դուրս էր բերել ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլ նաև հյուրերին։ Քաղաքի փողոցներով «անցնում» էր նաև երկար դրոշը` ՀՀ եռագույնը։ Տոնակատարության մասնակիցները ևս կրում էին դրոշի գույները խորհրդանշող հագուստներ։
Հանրապետության Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը հռչակվել է պետական տոն: Ընդունումից հետո այն երկու անգամ փոփոխվել է` 2005 և 2015թթ-ին։