Դանիելյան. «Այս կառավարման համակարգը «սուպերվարչապետության» չի հանգեցնի, դա միֆ է»
© Sputnik
«Խորհրդարանական կառավարումն, իմ խորին համոզմամբ, ժողովրդավարության չափանիշներին առավել համահունչ է, քան կառավարման որևէ այլ ձև»,- ասում է իրավաբանական գիտությունների դոկտորը։
Նրա խոսքով`շատ հաճախ քաղաքական որոշ իրադարձությունների բուն պատճառը, նույնիսկ հեղափոխության, բնավ էլ սահմանադրություն չէ։
«Ինչ վերաբերում է նրան, որ այս կառավարման համակարգը հանգեցնում է «սուպերվարչապետության», դա ևս միֆ է»,- նշում է Դանիելյանը։
Մասնագետը կարծում է, որ այս փուլում սահմանադրական բարեփոխումների գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտություն չկա։