Դանակահարություն Երևանում. պատճառը մի քանի հազար դրամ պարտքն է

Դանակահարված երիտասարդը դժվարությամբ դուրս է եկել փողոց ու օգնություն խնդրել անցորդներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ կեսգիշերին մոտ 26-ամյա մի երիտասարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրա մարմնի տարբեր մասերին ծակած վնասվածքներ են եղել․ երիտասարդը ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ, վնասվել են նաև ներքին մի քանի օրգան։ Նա անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։

Արմավիրում որդին դանակահարել է հորը

Բժիշկները փրկել են երիտասարդի կյանքը, բայց նրա վիճակը ծանր է։

Երիտասարդը դանակահարվել է Երևանի Ֆիրդուսի փողոցում։ Ըստ լուրերի՝ նա վիճաբանել է Արագածոտնի մարզում ապրող 26-ամյա մի երիտասարդի հետ։ Պատճառը տուժողի մի քանի հազար դրամ պարտքն է եղել։ Պարզաբանումները վերածվել են քաշքշուքի և ավարտվել դանակի բազմաթիվ հարվածներով։

Դանակով կտրել է ձեռքի երակները. Երևանում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը

Պարտատերը հեռացել է, իսկ դանակահարված երիտասարդը մեծ դժվարությամբ դուրս է եկել Տիգրան Մեծի պողոտա ու անցորդներից օգնություն խնդրել։ Նրանցից մեկը շտապօգնություն է ահազանգել։

Մեր տեղեկություններով՝ արդեն լուսադեմին իրավապահները հայտնաբերել են դանակահարողին։ Նրանք պարզում են նաև դեպքի մանրամասները։

Կրակոցներ Երևանում. սպանվել է օրենքով գող Մասիվցի Անդիկը