Արսեն Թորոսյանն իր մեքենայով Վանաձոր է տանում չինացի զբոսաշրջիկներին. տեսանյութ

Առողջապահության նախարարը որոշել է այցելել իր տատին ու պապին և ճանապարհին հանդիպել է ավտոստոպով ճանապարհորդող չինացի զբոսաշրջիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր տատիկ–պապիկի տուն գնալու ճանապարհին հանդիպել է երկու չինացու, որոնք ճանապարհորդում են ավտոստոպով։ Թորոսյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի միջոցով պատմել է, որ որոշել է նրանց Դիլիջանից Վանաձոր տեղափոխել։

Բարդ, բայց հետաքրքիր. Հարվարդի չինացի ուսանողն արևմտահայերեն է սովորում

Զբոսաշրջիկներից մեկը, որի անուն Ֆու է, շնորհավորել է Հայաստանի Սահմանադրության օրը և ասել, որ մարդիկ պետք է այցելեն Հայաստան, հատկապես` սարերից բացվող տեսարանները տեսնելու և տեղացիների հյուրասիրությունը վայելելու համար։

«Ողջույն, այսօր իմ բախտը բերել է, քանի որ Դիլիջան գնալու ճանապարհին ես Արսենին տեսա։ Գիտեմ, որ այսօր ձեր Սահմանադրության օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ` մաղթելով հաջողություններ և երջանիկ օրեր»,–ասում է Ֆուն։

«Այլևս չի կարող շարունակվել». Արսեն Թորոսյանը սարսափել է բռնության մասին պատմություններից

Թորոսյանի հարցին, թե ի՞նչ տպավորություններ ունի Հայաստանից և արդյո՞ք իր ընկերներին կառաջարկի այցելել Հայաստան` Ֆուն պատասխանում է`անշուշտ։

«Հայաստանը շատ եմ սիրել, շատ գեղեցիկ երկիր է։ Բազմաթիվ բարի հայերի եմ հանդիպել, որոնք օգնել են մեզ։ Մենք վայելել ենք մեր օրերը Հայաստանում։ Այստեղից պետք է Վրաստան գնանք ու գիտեմ, որ շատ եմ կարոտելու Հայաստանը։ Իմ բոլոր ընկերներին խորհուրդ եմ տալու այցելել Հայաստան։ Հայաստանը տեսնել է պետք»,– ասում է նա։

Նախարարն էլ իր հերթին նշում է`օր օրի ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, և մենք պետք է մեր հյուրընկալ դռները բացենք նրանց առջև։

Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով