Արմեն Սարգսյանը մեկնել է Սյունիք. լուսանկարներ

ՀՀ նախագահը կայցելի նաև ՀՀ զինված ուժերի մարտական դիրքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական էջից։

Արմեն Սարգսյանը մեկնել է Սյունիք. լուսանկարներ

«Նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ։ Նախատեսված է նաև նախագահի այցը ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արմեն Սարգսյանը մեկնել է Սյունիք. լուսանկարներ

Արմեն Սարգսյանը 2018–ի դեկտեմբերի 30-ին էլ այցելել էր ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: