ՌԱԴԻՈ

Այվազյան. «Անցումը 1995 թվականի սահմանադրությանն անհեթեթություն է»

Գործող սահմանադրությունը միանշանակ փոփոխությունների կարիք ունի՝ կառավարման համակարգի կատարելագործման տեսանկյունից։
Sputnik
Այվազյան. «Անցումը 1995 թվականի սահմանադրությանն անհեթեթություն է»

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

«Անցումը 1995 թվականի սահմանադրությանն անհեթեթություն է։ Թեև 1995 թվականի սահմանադրությունն իր գործառնական առաքելությունը վատ չի իրականացրել, սակայն ժողովրդավարական տեսանկյունից մենք քայլ առ քայլ գնացել ենք զարգացման, և նորից ետ վերադառնալն անընդունելի է»,-ասում է Այվազյանը։

Դանիելյան. «Այս կառավարման համակարգը «սուպերվարչապետության» չի հանգեցնի, դա միֆ է»

Մասնագետի խոսքով` պետք է էապես կատարելագործել կառավարման ներկա համակարգն ու դնել իրական համարժեք շրջանակի մեջ, որը զերծ կպահի պետությունը քաղաքական կամ սահմանադրական ճգնաժամից։

«Ինչպես ընդունված է ասել «սուպերվարչապետությունը» խորհրդարանական կառավարման ձևի խեղաթյուրված տարբերակն է»,-կարծում է Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը։

Հիշեցնենք` Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է վերադառնալ 1995 թվականի սահմանադրությանը։ Հանրապետության Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը հռչակվել է պետական տոն: Ընդունումից հետո այն երկու անգամ փոփոխվել է` 2005 և 2015թթ-ին։