Սկանդալ շոու–բիզնեսում. Եվրատեսիլ 2020-ը Նիդեռլանդներում չի կայանա

Քանի որ Ամստերդամի քաղաքային իշխանությունը «Եվրատեսիլը» անցկացնելու համար հարթակ չի գտել, երկիրը հրաժարվել է հյուրընկալել մրցույթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2020»-ը Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում չի կայանա, ինչպես նախատեսված էր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Խոշոր ձախողումներ և տպավորիչ ելույթներ. Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

Քաղաքի իշխանությունն հայտնել է, որ ի սկզբանե նախատեսվում էր մրցույթն անցկացնել Ամստերդամի Ziggo Dome արենայում, սակայն հնարավոր չի եղել տեղափոխել այդ օրերին Ziggo Dome-ում նախատեսված միջոցառումը: Քաղաքում «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար մեկ այլ սրահ գտնելու մյուս փորձերը ևս ապարդյուն են անցել:

Նիդեռլանդների մյուս քաղաքները չեն պայքարել մրցույթն անցկացնելու համար։

Այս տարի «Եվրատեսիլն» անցկացվել է Իսրայելում, մրցույթին մասնակցել են 26 երկրի ներկայացուցիչները։ Հաղթող է ճանաչվել նիդեռլանդցի Դունկան Լոուրենսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալացի Մամուդը, երրորդը` ռուսաստանցի Սերգեյ Լազարևը։

Սրբուկը հուզիչ գրառում է արել եվրատեսիլյան պարտությունից հետո