Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Սենիկ Նարոյանին

Սենիկ Նարոյանը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի կալանավայրում մահացած են գտել Մարիինյան թատրոնի տարեց աշխատակցուհուն սպանած ՀՀ քաղաքացի Սենիկ Նարոյանին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Սենիկ Նարոյանը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության համար:

Արմավիրում որդին դանակահարել է հորը

Դատավճիռը հրապարակվել էր երեկ, որից հետո Նարոյանին տարել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի կալանավայր: Մի քանի ժամ անց Նարոյանին հայտնաբերել են կախված վիճակում։

Նշվում է, որ Սենիկ Նարոյանը, Ռազմիկ Հակոբյանը և Գալինա Հուսեյնովան ձերբակալվել են 2017 թ. դեկտեմբերին: Ըստ քննության վարկածի՝ Հուսեյնովան մի քանի ամիս շարունակ խնամելով թոշակառու, երկրորդ խմբի հաշմանդամ Մացինային, որոշել է սպանել նրան` շահադիտական նկատառումներով: Դա իրագործելու համար նա ներգրավել է իր ծանոթներ Նարոյանին և Հակոբյանին:

Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները

Սպանությունը կատարվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ Վարշավսկու փողոցում գտնվող տանը: Հուսեյնովան բնակարանի դուռը բացել է Նարոյանի առջև, որն էլ խեղդամահ է արել տարեց կնոջը: Հակոբյանը հետևել է շուրջը տիրող իրավիճակին: Դրանից հետո եռյակը սկսել է բնակարանի խուզարկությունը՝ գողանալով տուժողի բանկային քարտը, նաև հեղինակավոր երգչի ինքնագրով հին լուսանկարը: Քարտից գումար կանխիկացնել չի հաջողվել, քանի որ չեն իմացել PIN-ծածկագիրը:

Նա Մարիինյան թատրոնի հնագույն աշխատակիցն էր, աշխատում էր հաստատության երաժշտական նոտաների հիմնադրամի գրադարանում: