Քիմ Քարդաշյանը ստիպել է, որ քույրը հուզվի հայ տատի լուսանկարի պատճառով

Քարդաշյանների ընտանիքը Instagram–ի բաժանորդներին հուզել է արխիվային լուսանկարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում արել։ Լուսանկարում նա հորական տատի` Հելենի հետ է։

«Ես ու իմ Նանան։ Հորս մայրը` Հելեն Քարդաշյանը, լավագույնն էր։ Այնքան ուժեղ էր։ Կարոտում եմ», – լուսանկարին կից գրել է նա։

Մեկնաբանություններում աստղի մայրը` Քրիս Ջեները, գրել է, որ իրեն շատ էին դուր գալիս այդ պաստառները։

Քիմի քույրը` Քլոեն, նույնպես արձագանքել է լուսանկարին, և ի տարբերություն մորը` նա ավելի զգացմունքային գրառում է արել։

«Գրողը տանի, Քիմ։ Այս լուսանկարը։ Որտեղից ես պեղում այդ բոլոր զարմանալի լուսանկարները։ Նանան ամենալավն է։ Կարոտում եմ ամեն օր և չեմ կարողանում մոռանալ», – գրել է նա։

Ավելի վաղ Քիմը բաժանորդներին հուզել էր հանգուցյալ հոր` փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ լուսանկարով։ «Աշխարհի լավագույն հայրը», – գրել էր Քարդաշյանը։

Քիմը պարբերաբար ընտանեկան լուսանկարներ է հրապարակում` խոստովանելով, որ կարոտում է հատկապես հորը։ Ռոբերտ Քարդաշյանի նախնիները Կարս քաղաքից Կալիֆոռնիա են տեղափոխվել 19-րդ դարում` Հայոց ցեղասպանությունից հետո։ Քիմը երկու քույր ունի` ավագը` Քորթնին, և կրտսերը` Քլոեն, ինչպես նաև մեկ եղբայր, որի անունը Ռոբերտ է։ 1991 թվականի մարտին Քիմի ծնողներն ամուսնալուծվել են, իսկ մեկ ամիս անց նրա մայրը` Քրիսը, ամուսնացել է հայտնի ամերիկացի ատլետ, օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեների (այժմ` Քեյթլին) հետ և երկու դուստր լույս աշխարհ բերել` Քայլիին և Քենդալին։