Օշականի հուշարձան-կամրջի մոտ տեղադրված լողավազանն ապօրինի է. առաջարկում են ապամոնտաժել

Պատմամշակութային արգելոց թանգարանների ու պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը դիմել է Արագածոտնի մարզպետին լողավազանը հուշարձանի տարածքից ապամոնտաժելու հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Օշականի կամրջի մոտ տեղադրված լողավազանը խեղաթյուրում է հուշարձանի արտաքին տեսքը։ Այս մասին հայտնում է Պատմամշակութային արգելոց թանգարանների ու պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը` արձագանքելով սոցիալական կայքերում տարածվող լուսանկարներին, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ լողում փչովի լողավազանում։

Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին

Ծառայությունն այս խնդրով դիմել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն լողավազանը հուշարձանի տարածքից ապամոնտաժելու համար։

Ծառայությունը հայտնում է նաև, որ լողավազանը հուշարձանի տարածքում տեղադրվել է ապօրինի` առանց լիազոր մարմնի թույլտվության։

Պատմամշակութային արգելոց թանգարանների ու պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը նաև հայտնում է, որ Օշականի կամուրջը կառուցվել է 1706թ–ին։ Այն հաշվառված է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության մշակութային հուշարձանների ցանկում։

Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի

Հիշեցնենք` Օշականի ձոր կոչվող տարածքում այսօր բազմաթիվ նման հանգստի գոտիներ են գործում, որոնցից շատերն ունեն իրենց լողավազանները։ Դրանցում հանգստացողներին ժամավճարով հանգստի տարածքներ ու տաղավարներ են տրամադրվում։

Փաշինյանի կիրակնօրյա հանգիստը. վարչապետը տեսել է «Կիլիկիա» առագաստանավը