Տոնավաճառը գտնվում է Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ոչ հեռու, և բավականին մեծ տարածք է զբաղեցնում։ Այն ամեն օր աշխատում է, բայց հանգստյան օրերին ավելի գունեղ ու մարդաշատ է։
Այստեղ ամեն ինչ կա` ձեռագործ փայտյա շախմատներ և նարդիներ, երաժշտական գործիքներ, ամանեղեն, կերամիկա, զարդեր, տիկնիկներ, գորգեր, նկարներ և այլն։
Երգչուհի Սիբիլը թանկագին նվեր է ստացել Վերնիսաժում ու զգացել հայերի ջերմությունը
Ավելին, տոնավաճառում ամեն ինչ այնքան էլ թանկ չէ` ի տարբերություն այլ զբոսաշրջային օբյեկտների։ Կոլեկցիոներները շատ են գնահատում տոնավաճառը, քանի որ վաճառակետում նորաոճ ու կրեատիվ աքսեսուարների կողքին կարելի է գտնել նաև բացառիկ և հին իրեր։
Վայելեք այդ գույները Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Ի՞նչ են նվիրել Ֆրանսիայի նախագահի կնոջը Երևանում. պատմում է Վերնիսաժի վաճառողուհին