Ղարաբաղի հարցը կքննարկե՞ն Բրատիսլավայում. պատասխանում է Զախարովան

Մարիա Զախարովան կարծում է, որ միջոցառման հիմնական տոնայնությունը պետք է մեկնաբանեն ԵԱՀԿ ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵԱՀԿ ներկայացուցիչներին է վերահասցեագրել հարցն այն մասին, թե ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվելու են արդյոք հետխորհրդային տարածքի հակամարտությունները և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ լարվածություն է մտցնում Կովկասում. Սեմերիկով

«Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված թեմաների հարցում պետք է խոսի կազմակերպությանը։ Իմ կողմից կասեմ, որ բոլոր թեմաները, որոնք կան ԵԱՀԿ օրակարգում (հաշվի առնելով տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությունն այդ միջոցառմանը), քննարկվելու են ինչպես բազմակողմ, այնպես էլ այլ ձևաչափերում», – նշել է Մարիա Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե շարունակվելու է արդյոք Ղարաբաղի հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում, ինչպես ընդունված է կարծել, ակտիվացել է։

Նրա խոսքով` ԵԱՀԿ ներկայացուցիչները պետք է մեկնաբանեն հիմնական տոնայնությունը։

Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»

Նշենք, որ ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպումն ավանդական միջոցառում չէ։ 2016թ–ին նման ձևաչափով նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Գերմանիան իր նախագահության ժամանակ։

Սովորաբար նախարարները հավաքվում են տարին մեկ անգամ դեկտեմբերին ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում։ 2019թ–ին այն տեղի կունենա Բրատիսլավայում։

Փաշինյանն ընդունել է Կասպշիկին. Ղարաբաղյան հակամարտության հարցն է քննարկվել