Հայտնի է` ով է Պոլսո պատրիարքարանի նոր տեղապահը

Տեղապահի թեկնածուներ էի առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Սահակ եպս. Մաշալյանը Պոլսո պատրիարքարանի նոր տեղապահն է։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

Աթեշյանը կրկին գովերգել է Թուրքիայի առաջնորդներին և բանակին

«Քիչ առաջ է ավարտվել Ստամբուլի միաբանների փակ ժողովը։ Աթեշյանը ստացել է 11 ձայնը, իսկ Մաշալյանի օգտին քվեարկել են 13–ը։ Սահակ եպս. Մաշալյանը ընտրվեց տեղապահի պաշտոնում: Թեպետ կարծում ե, որ թե ով կանցներ` տարբերությունը ,մեծ չէ, որովհետև նրանք միասին համերաշխ կառավարելու են»,–ասաց Էստուկյանը։

Իսկ Պոլսո նոր պատրիարքի ընտրություններում Էստուկյանի նախընտրելի թեքնածուն Սեպուհ սրբազան Չուլջյանինն է։

Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էի առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը:

Հիշեցնենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո Պոլսո աթոռը տասը տարուց ավելի գործում էր առանց պատրիարքի։

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը կրկին հետաձգվում է

Հիշեցնենք, որ անցնող երկու տարիների ընթացքում սա տեղապահի երկրորդ ընտրությունն է. առաջինը տեղի էր ունեցել 2017 թվականի մարտի 15-ին, այդ ժամանակ Գերմանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեկչյանն ընտրվել էր տեղապահ։ Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսել էր Պոլսի կրոնավորների այս ընտրությունը և Բեկչյանի պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց անվավեր համարել նրա ընտրությունը։ Բեկչյանը վերադարձել է Գերմանիա: