Գյումրիում ջրցան ավտոմեքենան բախվել է մարդատար BMW –ին

Գյումրու քաղաքապետարանի ջրցան ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում։ Մուսայելյան փողոցում ЗИЛ-130 մակնիշի ջրցան ավտոմեքենան բախվել է մարդատար BMW –ին։

Արմավիրում որդին դանակահարել է հորը

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ կայքի, հաշվառված է Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում։