Գարեգին Կիրակոսյանը Մոլդովայի առաջնության 15-րդ տուրի լավագույն գոլի հեղինակն է. տեսանյութ

«Արարատի» նախկին ֆուտբոլիստի օգտին քվեարկել են երկրպագուների 25 տոկոսը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Գարեգին Կիրակոսյանը ճանաչվել է Մոլդովայի առաջնության 15-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ։ Նշենք, որ հայ ֆուտբոլիստը մոլդովական «Սֆինտուլ Գեորգեի» կիսապաշտպան: Այդ մասին հայտնում է Moldfootball.com-ը:

«Արարատի» նախկին ֆուտբոլիստի օգտին քվեարկել են երկրպագուների 25 տոկոսը:

23-ամյա ֆուտբոլիստն անհատական անցումով ու հեռահար հարվածով աչքի է ընկել «Միսլամիի» դեմ խաղում (3:0):