Ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը կթեթևանան. վարչապետն է խառնվել գործին

Նիկոլ Փաշինյանը ՃՈ աշխատակիցներին հանձնարարել է աշխատել նաև շաբաթ–կիրակի օրերին` ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը թեթևացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինն աշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին, ժամը 9:00-18:00-ը:

Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ դուրս չի գա Երևանից. Անանյանը պարզաբանեց` ինչու

Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Նպատակը՝ թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչև ամսվա վերջ»,– գրում է Սարգսյանը։

Իսկ թե կոնկրետ որ օրվանից կգործի նոր կարգը, վարչապետի օգնականը խոստանում է հրապարակել լրացուցիչ: