ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Հրապարակ» թերթին հայտնի են դարձել ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջերս Հայաստանում անցկացրած սոցիոլոգիական հարցումներ։ Ըստ թերթի` նախորդ շաբաթ տվյալներն ամփոփվել են, օրերս դրանք տրամադրել են մի շարք պետական գերատեսչությունների, որոնք դեռևս չեն հրապարակել այդ արդյունքները:
«Ըստ այդմ` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, «Լուսավոր Հայաստանինը»` 5,8, Հանրապետական կուսակցությանը` 5.1, Դաշնակցությանը` 3,5 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է:
Ինտրիգը հենց այստեղ է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անձնական վարկանիշով առաջին անգամ գերազանցել է վարչապետին. Սարգսյանի վարկանիշը 61 տոկոս է»,–գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։