Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում

Ֆիլմը նկարահանվում է թուրք պրոֆեսորի գրած «Փախստականներ» գրքի հիման վրա
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik.Թուրքիայում ֆիլմ է նկարահանվում 1915-16 թթ. բիթլիսաբնակ մուսուլման ընտանիքների հետ պատահած դեպքերի մասին՝ մեղադրանքի թիրախում առնելով ռուսներին ու հայերին: Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։

Արթուրը կնքված է, հաճախում է հայկական եկեղեցի. «իսլամ ընդունած» հայ տղայի մոր պարզաբանումը

«Ֆիլմը նկարահանվում է Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության ընկերության աջակցությամբ և համակարգմամբ: «Ձյունից կազմված» անվանումով ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է ձմռանը, ամառային մասը դեռ շարունակվում է»,– գրում է պարբերականը:

Ըստ կայքի` ֆիլմը նկարահանվում է թուրք պրոֆեսոր Հալիլ Դեքերթեքինի գրած «Փախստականներ» գրքի հիման վրա: Գիրքը պատմում է 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915-1916 թթ. ռուսական բանակի կողմից Բիթլիսի պաշարման ու գրավման հետևանքով շրջանից գաղթված մուսուլմանների ճակատագրի մասին:

Ֆիլմի մասին պատմող հրապարակման մեջ Բիթլիսի գրավումը ներկայացվում է որպես ռուս-հայկական «օկուպացիա», ինչն արտացոլվելու է նաև ֆիլմի մեջ:

Հայ ճարտարապետի շնորհիվ Ստամբուլի քաղաքապետն իր ծննդավայրը նորովի է բացահայտել