«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

«Սանիթեքը» պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել 65 միլիոն ՀՀ դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. «Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ գումարի բռնագանձման պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կենտրոնից։

«Սանիթեքը» պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել մոտ 65 միլիոն ՀՀ դրամ։

«Սանիթեքի» ողջ «գարաժը» նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում է. Մարությանի բացահայտումները

Դատական նիստերի օր դեռևս չի նշանակվել և նշված չէ, թե ինչ հիմքով է «Սանիթեքը» դատարան դիմել։

«Սանիթեքից» այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մամուլից է տեղեկացել դատական գործի մասին։

Հայկ Մարությանը խոսեց աղբահանության խնդրից. կլուծարե՞ն պայմանագիրը «Սանիթեքի» հետ

Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը տուգանել էր 13 միլիոն դրամով` պարտականությունները թերի կատարելու համար։ Ապրիլի 18–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանից բացատրությունը պահանջեց աղբահանության վիճակի համար։ Վերջինս, ներկայացնելով իրավիճակը, խնդրեց թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց։ Կառավարությունը, քննարկումից հետո, համաձայնեց Երևանի քաղաքապետարանին թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց` չսպասելով դատարանի որոշմանը։