ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քրիստինե Գրիգորյանին արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել։ Այս մասին նշված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,– նշված է Փաշինյանի որոշման մեջ։
Վարչապետը որոշումը ստորագրել է այսօր` հուլիսի 3-ին։
Մամուլում ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Ըստ ԶԼՄ–ների` նա Դավիթ Հարությունյանի կադրն է, աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Նա միջազգային իրավունքի մասնագետ է։