ՌԱԴԻՈ

Մինասյան․ «Պիտի ավտոմատով կանգնեն, որ Սևանի իշխանը գնա ձվադրման, գա»

Ինչո՞ւ է կապուտակ գեղեցկուհին կանաչում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սևանա լճի խնդրին է անդրադարձել քիմիական գիտությունների թեկնածու, Սևանի հարցերով փորձագետ Սեյրան Մինասյանը։
Sputnik
Մինասյան․ «Պիտի ավտոմատով կանգնեն, որ Սևանի իշխանը գնա ձվադրման, գա»

Սեյրան Մինասյանի կարծիքով՝ Սևանի ծաղկելու հիմքում երկու պատճառ կա․ սնուցիչ նյութերի կոնցենտրացիան ջրում բարձր է, իսկ սննդային շղթայի վերին օղակը՝ ձուկը, որը լիճը մաքրող հիմնական գործոններից է, չկա։

«Սևանում իշխանի քանակը վերականգնելու համար կա՛մ պետք է մի քանի գետի մոտ ավտոմատով կանգնեն, որ իշխանը գնա ձվադրման գա, կա՛մ ձկնաբուծարաններում իշխան բազմացնեն․ խոսքը 4-5 հազար տոննայի մասին է»,- ասում է Մինասյանը։

Գրիգորյան. «Լճում տեղադրված ցանցավանդակները ևս նպաստում են Սևանում ջրիմուռների բազմացմանը»

Նա նշում է, որ 2011թ–ից սկսած` Սևանա լճի մակարդակի բարձրացումը միտումնավոր կանգնեցված է։ Մարդկանց ինչ-որ խումբ դա մտածված է անում։ Նրանք լծակներ ունեն, որոնք վարպետորեն օգտագործում են լճի մակարդակի բարձրացումը կանգնեցնելու համար։ Մինչդեռ կապուտաչյա գեղեցկուհու փրկությունը մակարդակի կտրուկ բարձրացումն է և մի քանի հազար տոննա իշխանի մուտքը լիճ։

Սևանը ծաղկել է. շրջակա միջավայրի նախարարը հաստատում է լուրը և լուծում առաջարկում