Լիլիթ Բաբասյանի շնորհիվ 17–ամյա աղջիկն անճանաչելի է դարձել. լուսանկար

Դիետոլոգն օգնել է աղջնակին հավատալ իր երազանքին, ու վերջինս այնքան է նիհարել, որ մարդիկ ապշել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը բաժանված է երկու մասի։ Ձախ և աջ հատվածների աղջիկները չափազանց տարբեր են, առաջին հայացքից նույնիսկ չես հավատում, որ նկարում նույն մարդն է։

«Հիշում եմ, թե ինչպես աշնանային մի երեկո նամակ ստացա, որը շատ տպավորեց ինձ։ Հաջորդ օրը հանդիպում նշանակեցի այս հրաշալի աղջկա հետ։ Ես նրա աչքերում տխրություն և թախիծ տեսա: 17-ամյա աղջիկը կորցրել էր հավատն իր, փոփոխությունների և երազանքին հասնելու հանդեպ։ Ես ինձ խոստացա, որ կօգնեմ իրեն»,– լուսանկարին կից գրել է Բաբասյանը։

Նոր ռեկորդ հայկական յութուբում. Օկսի Ավդալյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Նա նշել է, որ իր աշխատանքում ամենակարևորը մարդուն ճանաչելն է, հասկանալը, թե որն է քաշ հավաքելու պատճառը։

«Դիետոլոգը չպետք է լինի սպիտակ խալաթով բժիշկ։ Նա առաջին հերթին պիտի լինի մեծ սրտով մարդ, մասամբ էլ՝ հոգեբան։ Հաճախ եմ իմանում, որ իմ թիկունքում քննարկում են, թե ես բժիշկ չեմ, եկել, իրենց խանգարում եմ պրոֆեսիոնալ աշխատել, թեև իրենք 10 տարի սովորել են Բժշկական համալսարանում: Սիրելիներս, ես ներդնում եմ հոգիս ու ամբողջ ժամանակս իմ աշխատանքում և օգնում եմ ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլև հավատալ սեփական անձին ու երազանքին»,– ավելացրել է նա։

Ուզու՞մ եք 5 օրում 5 կիլոգրամ նիհարել․ դետոքս ծրագիր` ֆիտնես–մարզիչ Հովհաննես Ավագյանից

Նրա էջի բաժանորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ` նշելով, որ պարզապես ապշած են, թե որքան է նիհարել աղջիկը։

Հիշեցնենք` Լիլիթ Բաբասյանն ավելի վաղ հայտնել էր, որ որոշել է վիդեոբլոգի (վլոգի) միջոցով օգնել բոլոր նրանց, ովքեր ուզում են նիհարել:

Սուրճն օգնում է պայքարել շաքարախտի ու ճարպակալման դեմ. սենսացիոն բացահայտում