ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Քիչ առաջ Նոր Նորքում սպանվել է օրենքով գող Մասիվցի Անդիկը' 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նոր Նորքի Միկոյան փողոցում՝ թիվ 19 շենքի բակի տաղավարում։
Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ. մանրամասներ
Անհայտ անձը հրազենով կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ ու հեռացել։ Օգնության հասած անձինք շտապօգնություն են ահազանգել։
Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը
Տղամարդն արդեն հիվանդանոց տեղափոխվելիս մահացած է եղել։