Երևանում ծեծել են Իրանի մի քաղաքացու. նա հիվանդանոցում է

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Երևանում դաժան ծեծի է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի։

Երևանում երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ է կանխվել

Sputnik Արմենիայի տվյալներով` այսօր շտապօգնության խումբը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել  մի իրանցու։ 36- ամյա տղամարդը դաժան ծեծի ենթարկված է եղել, նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխին վնասվածքներ են հայտնաբերել։

Նա հիվանդանոց է տեղափոխվել Նոր Նորքի Մոլդովական փողոցում գտնվող հանրակացարանից, որտեղ և ապրում է։ Հանրակացարանում ապրում են այլ իրանցիներ ևս։ Նախնական տվյալներով`հիվանդանոց տեղափոխված տղամարդու և մի խումբ անձանց միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ծեծի են ենթարկել 36- ամյա տղամարդուն։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։