Չինաստանի համար հատուկ iPhone կթողարկվի

Ամերիկյան ընկերությունը մտածել է, որ չինացիները դեմքի ճանաչման համակարգի կարիք չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Apple ամերիկյան ընկերությունը պատրաստվում է չինական շուկայի համար նոր iPhone-ներ թողարկել, որոնք կլինեն ավելի էժան, բայց չեն ունենա Face ID դեմքի ճանաչման համակարգ: Ընկերությունն այս քայլին է դիմել, քանի որ Չինաստանում այս գործառույթից քչերն են օգտվում: Այս մասին հայտնում է globaltimes-ը:

Նոր iPhone-ը նարդոսի ու դոլարի գույն կստանա

Աղբյուրն ավելացնում է, որ Apple-ը չի պատրաստվում չինական շուկային զրկել բիոմետրիկ անվտանգության համակարգերից: Չնայած այն փաստին, որ 2 սերունդ շարունակ ընկերությունն իր սմարթֆոններում չի օգտագործել մատնահետքի ճանաչման համակարգը՝ հնարավոր է, որ ընկերությունը չինական iPhone-ների էկրանների տակ ներկառուցի դակտիլոսկոպիկ սքաներներ:

Թութակն iPhone-ի զանգը կրկնօրինակելու շնորհիվ դարձել է համացանցի աստղ

Հիշեցնենք, որ Touch ID անվտանգության համակարգն առաջին անգամ կիրառվել է iPhone 5S սմարթֆոնում 2013 թվականին, իսկ վերջին անգամ՝ iPhone 8/8+ սմարթֆոններում:

Դուք էլ կարող եք այսպես. iPhone-ով նկարահանված լավագույն լուսանկարները