Facebook-ը տեղյակ է` խափանումներ կան. ընկերությունը հայտարարություն է տարածել

Ամբողջ աշխարհում մարդիկ չեն կարողանում նկարներ ու տեսանյութեր վերբեռնել Facebook- ում: Որոշ ժամանակ լռելուց հետո Facebook-ը հայտարարությամբ է հանդես եկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Facebook-ը տեղյակ է, որ իր սոցցանցերում խափանումներ կան: Ընկերությունն այդ մասին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրների են բախվում, երբ փորձում են մեր հավելվածների միջոցով նկար, տեսանյութ և այլ ֆայլեր վերբեռնել կամ ուղարկել որևէ մեկին։ Ի հայտ եկած խնդրի համար հայցում ենք ձեր ներողամտությունը և աշխատում ենք հնարավորին չափ արագ լուծել խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանական հաքերները տոնի առթիվ կոտրել են հայաստանցիների ֆեյսբուքյան գաղտնաբառերը

Ի դեպ, Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ սոցցանցի հայաստանյան տիրույթի օգտատերերը ևս բողոքում են, բայց դեռ պարզ չէ, թե խնդիրներն ինչից են առաջացել։

Microsoft-ը տարօրինակ ձևով է ներկայացրել իր նոր օպերացիոն համակարգը. տեսանյութ

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների օգտատերերը բողոքում են Facebook-ի, WhatsApp-ի ու Instagram-ի աշխատանքից: Այս երեք սոցցանցերն էլ ընդգրկված են Facebook ընկերության կազմում, որը խափանումների ի հայտ գալուց հետո տևական ժամանակ որևէ մեկնաբանություն չէր տարածում: