ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Թուրքիայի Իզմիրի նահանգի Petkim նավթաքիմիական համալիրի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։
Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել իտալական դրոշի ներքո նավարկող լցանավից հեղուկ ածխաջրածինների բեռնաթափման ժամանակ:
Նավը վարձակալված է եղել Socar Turkey ընկերության կողմից, որը Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության ստորաբաժանումն է Թուրքիայում:
Միջադեպի հետևանքով վիրավորվել են իտալացիներ և մեկ ռումինացի:
Վերջին տվյալներով զոհվել է 2, ծանր վիրավորվել 14 մարդ։