Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի միջև ծագած խնդիրը կքննարկվի. Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարը պարզաբանեց, թե ինչու իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչների բանավեճը հանրության սեփականությունը դարձավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միշտ վերլուծում է իրադարձություններն ու գործընթացները, և դա է անցած տարվա հաջողության պատճառը։ Լրագրողների հետ զրույցում նման կարիք հայտնեց ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը` մեկնաբանելով կուսակցական ընկեր Սասուն Միքայելյանի խոսքերը։

Ազնիվ չես ինքդ քո և անցածդ ուղու հանդեպ. Կոտայքի մարզպետը պատասխանել է Սասուն Միքայելյանին

Վերջինս, հուլիսի 1-ին, խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին, որի ժամանակ պարտվել էր իշխող կուսակցության թեկնածուն, հայտարարել էր, որ իշխանական կուսակցությունը պետք է դասեր քաղի, այլապես «թավշյա հեղափոխությունը» կդառնա «թավշյա հեռացում»։

Նախարարը չի կարծում, որ կուսակցությունը կանգնած է ինչ–որ անլուծելի խնդրի առաջ։ Հարությունյանից հետաքրքրվեցին` ինչու է Միքայելյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև ծագած բանավեճը հանրային տիրույթ հայտնվել։ Նրա խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» թափանցիկ ուժ է, և բանավեճը ևս կարող է հանրային լինել։ Նա խոստացավ, որ տարաձայնությունները կհարթվեն և Միքայելյանի ու Պետրոսյանի միջև ծագած հակասությունը կքննարկվի կուսակցությունում։

«Պարոն Միքայելյանը մտահոգված է, մենք այդ մտավախությունը, անպայման, կքննարկենք», – ասաց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Միքայելյանն իսկզբանե դեմ էր, որպեսզի իշխող կուսակցությունը իր թեկնածությունն առաջադրեր Աբովյանի քաղաքապետի պաշտոնում։ Արդյունքում այդ թեկնածուն պարտվեց հունիսի 9-ի ընտրություններում։

Ներքին խմորումներ Փաշինյանի թիմում. ուր են տանում Սասուն Միքայելյանի քայլերը

Ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Միքայելյանը կառավարման խորհրդի անդամ չէր ընտրվել։ Ըստ էության, նրան մերժելը պատասխան էր` Աբովյանի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուին չաջակցելու Միքայելյանի որոշմանը։