Սարսափելի դեպք Երևանում. 54–ամյա տղամարդուն կախված են գտել իր բնակարանում

Сотрудники скорой помощи на месте наезда на улице Давида Бека (2 мая 2019). Еревaн
Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մի քանի տարի առաջ ամուսնալուծվել էր, երիտասարդ դուստրն էլ որոշ ժամանակ առաջ մահացել էր ավտովթարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի 11-րդ շենքի բնակարաններից մեկի բնակչին մահացած են գտել իր տանը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հուլիսի 1–ին, ժամը 21-ի սահմաններում հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության ծառայողները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ բացել են տան դուռը և 54-ամյա տղամարդուն գտել խոհանոցում՝ հաղորդալարով կախված վիճակում։

Конфискованный у гражданина Ирана груз
Իրանից Հայաստան թմրանյութի ներմուծման փորձ է կանխվել

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մի քանի տարի առաջ ամուսնալուծվել էր, երիտասարդ դուստրն էլ որոշ ժամանակ առաջ մահացել էր ավտովթարից։ Տղամարդն ապրում էր ծեր մոր հետ, որն օրեր առաջ հեռացել էր տնից, քանի որ որդու հետ հարաբերությունները լավ չեն եղել։

Տղամարդը երեկ չի արձագանքել հարևանների հեռախոսազանգերին և դուռն էլ չի բացել։ Հարևաններն ահազանգել են 911։ Իրավապահները պարզում են միջադեպի պատճառները։