Իրանից Հայաստան թմրանյութի ներմուծման փորձ է կանխվել

Իրականացվում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը:

Կանխվել է 109 գրամ թմրանյութի ներկրումը Հայաստան. կա ձերբակալված

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «Մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:

Այս պահին Հայաստանի համապատասխան մարմինները իրականացնում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար: