ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՈւԵՖԱ-ում մեկնաբանել են Ռուսաստանի պրեմիեր լիգան այլ ակումբներով համալրելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Սպորտը:
Ավելի վաղ ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կա ցանկություն ՌՊԼ-ի թիմերի կազմն ընդլայնել բելառուսական, հայկական ու ղազախական ակումբներով: Նա տվել էր «Արարատ-Արմենիայի», ղազախական «Կայրատի» և «Աստանայի» անունները:
ՈւԵՖԱ-ն հայտնել է, որ պատրաստ են նման առաջարկ դիտարկել, եթե այն ստանան ազգային ֆեդերացիաներից։
«Ներքին առաջնությունները համարվում են եվրոպական ֆուտբոլի հիմքը: Եղել են որոշ դեպքեր, երբ անցկացվել են անդրազգային մրցաշարեր, սակայն այս պահին նման առաջարկ չկա: Ցանկացած նման առաջարկ կամ մտահղացում կքննարկվի ՈւԵՖԱ-ում միայն այն դեպքում, եթե այն ներկայացնեն ազգային ֆեդերացիաները, ակումբները և լիգաները, քանի որ այն կարող է կարևոր իրադարձություն դառնալ մի քանի եվրոպական երկրում»,- ՌԲԿ Սպորտին հայտնել են ՈՒԵՖԱ-ից:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել ու հրավիրել իր հայրենիք
Նշենք, որ ավելի վաղ Երևանի «Փյունիկի» ղեկավար Արթուր Սողոմոնյանը նույնպես մեկնաբանել է Ռուսաստանի պրեմիեր լիգան արտասահմանյան ակումբներով ընդլայնելու գաղափարը։
Նրա խոսքով` ակումբի համար ՌՊԼ տեղափոխվելը լուրջ առաջընթաց կլինի, քանի որ դա կզարգացնի ամբողջ հայկական ֆուտբոլը։
Համահայկական խաղերին մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով են ներկայանալու