Գյումրիում առաջին սմարթ կանգառն է բացվել. լուսանկարներ

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստան վերադարձած երիտասարդը նվեր է մատուցել Գյումրիին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ հուլիսի 3-ին տեղադրվեց առաջին սմարթ կանգառը: Նոր ու հարմարավետ կանգառների տեղադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրման արդյունքում: Ներդրողը գյումրեցի գործարար Նորայր Դավթյանն է, որը մոտ 20 տարի բնակվել է Մոսկվայում և միայն անցած տարի է մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:

«2 տարեկանում տեղափոխվել ենք ՌԴ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո տեղափոխվեցինք Գյումրի: Որդուս ապագան Հայաստանում եմ տեսնում: Մինչ հիմնական բնակության մեկնելը նախ եկա տեսա, որ այստեղ կարելի է և՛ ապրել, և՛ բիզնես անել, և նոյեմբերից արդեն հիմնական տեղափողվեցինք»,- լրագրողներին պատմեց երիտասարդ գործարարը` տեղեկացնելով, որ այս պահին Տավուշի մարզում գյուղատնտեսական ֆերմա ունի:

Կանգառի լուսավորությունն ապահովվում է արևային էներգիայով, իսկ ներսում տեղադրված սարքերի միջոցով հնարավոր է լիցքավորել բջջային սարքերը:

Գյումրիում առաջին սմարթ կանգառն է բացվել. լուսանկարներ

«Երբ եկա, ուզեցի, ինչ-որ մի օգուտ տալ մարդկանց, բայց ցանկացա, որ դա լինի շատերի համար կիրառելի մի բան: Այս կանգառում մարդիկ կկարողանան հանգիստ սպասել և միաժամանակ լիցավորել իրենց հեռախոսները: Դիզայնի համար դիմել եմ Մոսկվայի և Երևանի ճարտարապետներին: Մենք հիմնվել ենք միջազգային ընկերությունների փորձի վրա և տեղայնացրել ենք, որ քաղաքի ճարտարապետության հետ էլ համահունչ լինի: Համ էլ թեթև ու սիրուն լինի»,- ասաց երիտասարդը։

Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել

Նա նշեց, որ ներդրման կոնկրետ չափն այս պահին չի կարող նշել, դա պարզ կդառնա երեք տարվա ընթացքում, որովհետև գումար է ծախսվել ոչ միայն կանգառի կառուցման, այլ նաև սպասարկումն ապահովելու ու պահպանելու համար:

Գյումրիում առաջին սմարթ կանգառն է բացվել. լուսանկարներ

Դավթյանի կազմակերպությունը Գյումրիում սմարթ կանգառներ սարքելու, դիզայնն ապահովելու, անվտանգ ու մաքուր պահելու դիմաց կդառնա գովազդային տարածքների օպերատոր:

Գյումրիում 18 ընտանիք բնակարան կունենա. ամերիկահայ բարերարների հերթական ներդրումը

Հավելենք, որ ընդհանուր առմամբ, քաղաքում նախատեսված է 3 տարվա ընթացքում տեղադրել 70 կանգառ, որոնցից 35-ը կտեղադրվի այս տարի:

Գյումրիում չեմպիոն դառնալը գրիպի վարակի պես է. գյումրեցիները դիմավորեցին «մեղավորներին»