Արտառոց դեպք Երևանում. հիվանդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա, որ սպանի

Карета скорой помощи
Շտապօգնության աշխատակիցները մտել են բնակարան, որպեսզի օգնություն ցուցաբերեն հիվանդին, բայց տղամարդը դանակով հարձակվել է բժշկի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Բաշինջաղյան փողոցի տներից մեկը:

Сотрудники скорой помощи на месте наезда на улице Давида Бека (2 мая 2019). Еревaн
Սարսափելի դեպք Երևանում. 54–ամյա տղամարդուն կախված են գտել իր բնակարանում

Ըստ փողոցի բնակիչների՝ երբ բժիշկները մտել են տուն, ինքնազգացողությունը վատացած 55-ամյա տղամարդուն օգնություն ցույց տալու, նա դանակով հարձակվել է բժշկի վրա՝ սպառնալով սպանել: Ներկաները բռնել են նրան ու խլել դանակը՝ կանխելով հնարավոր ողբերգական հետևանքները:

Մեքենան արագ վարելը` դանակահարության պատճառ. զինծառայող երիտասարդին վիրահատել են

Բաշինջաղյան փողոցի բնակիչների խոսքով` այդ տղամարդը վերջերս ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում և չի բացառվում, որ նա չի գիտակցել, թե ինչ է անում:

Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները:

Դիլիջանում դանակահարել են Պարզ լիճ հանգստյան գոտու փոխտնօրենին. մանրամասներ