Ոտքի մի հարվածով բացում են շիշը. Փաշիկյանը վարակել է նաև Ջեյսոն Սթեյթեմին. տեսանյութեր

Աշխարհը վարակվել է նոր չելենջով, որը զվարճացնում է ոչ միայն աստղերին, այլև հասարակ մարդկանց։ Չի բացառվում, որ տեսանյութերը դիտելուց հետո դուք էլ չելենջի մասնակից դառնալու ցանկություն ունենաք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Համացանցում հայտնվել է նոր չելենջ, որի շրջանակում աշխարհահռչակ մարդիկ ոտքի մեկ հարվածով, առանց շշին դիպչելու բացում են այն:

Այս նախաձեռնության հեղինակը MMA-ի (խառը մենամարտեր) մարզիկ Կարեն Փաշիկյանն է: Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ. #farakickschallenge ու #bottlecapchallenge:

Կարեն Փաշիկյանը սկզբում  մարտահրավեր է նետել  թեքվանդոյի աշխարհահռչակ չեմպիոն Ֆարաբի Դավլետչինին և դերասան Ջեյսոն Սթեթհեմին:

Առաջինն ընդունել է Դավլետչինը, որով էլ սկսվել է չելենջը:

Մարտահրավերն ընդունել են նաև մի շարք ճանաչված անձինք և տեսանյութեր հրապարակել Instagram-ի իրենց էջերում:

Դերասան Ջեյսոն Սթեյթհեմ

Մարզիկ Քոնոր Մաքգրեգեր

Երգիչ Ջոն Մեյեր

Հիշեցնենք՝ Sputnik Արմենիա-ն ամիսներ առաջ ևս մի չելենջի մասին նյութ էր հրապարակել, որի մասնակից տղաներն ու աղջիկներն ինքնամոռաց պարի ռիթմի տակ վտանգում են իրենց կյանքը:
հասարակությունՀայաստանԱշխարհշիշԿարեն Փաշիկյանչելենջտեսանյութ