Microsoft-ը տարօրինակ ձևով է ներկայացրել իր նոր օպերացիոն համակարգը. տեսանյութ

Ընկերությունը չի շտապում մանրամասն տեղեկություններ հայտնել, և չի բացառվում, որ մայքրոսոֆթցիներն ընդամնեը զվարճանում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Microsoft ընկերությունը Twitter-ի իր էջում ինտրիգային տեսագրություն է հրապարակել` նշելով, որ սա նոր Windows 1.0 օպերացիոն համակարգն է։

Տեսանյութում երևում է Microsoft–ի բոլոր սերունդների օպերացիոն համակարգերի տարբերանշանները, իսկ վերջում հայտնվում է նոր տարբերանշան։

«Ներկայացնում ենք լրիվ նոր Windows 1.0–ն` MS-Dos Executive–ով, Clock–ով և այլնով»,–տեսանյութին կից գրել է ընկերությունը։

​Չի բացառվում, որ սա հենց այն օպերացիոն համակարգն է, որին հաճախ անվանում են Lite OS։ Փաստ չէ, որ մեզ ընդհանրապես ինչ–որ լուրջ բան է սպասում, հնարավոր է` Microsoft-ն ընդամենը զվարճանում է։

Այ քեզ բան. աղջիկները «կթիթիզանան», ռոբոտը չի «ծեփվի» պատերին, իսկ արևամեքենան կմտնի շուկա

Հիշեցնենք, որ Microsoft –ի թողարկած վերջին օպերացիոն համակարգը Windows 10-ն է, որը վերջին անգամ լուրջ թարմացում է ստացել 2018 թվականի նոյեմբերի 20-ին։

Microsoft–ը ներկայացրեց ֆանտաստիկ ակնոցի երկրորդ մոդելը. տեսանյութ