Զինվորներին մատուցվող սննդակարգում նոր մթերքներ կավելացվեն

ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինվորների սննդակարգին ու լսել նրանց կարծիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականով ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, ծանոթացել զինվորներին մատուցվող սննդի որակին ու պայմաններին։

Զինվորների սննդակարգում մրգի և բանջարեղենի տեսականին կավելանա. ի՞նչ փոփոխություններ կլինեն

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցելության ընթացքում գնդապետ Ավետիսյանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարության և սննդի մատակարարումն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի ապահովման օրական չափաքանակի վերանայման, սննդակարգում նոր մթերքների, մասնավորապես` մրգի և բանջարեղենի չափաբաժնի մեծացման հնարավորությունը:

Սննդի որակի վերաբերյալ փոխնախարարը լսել է նաև ժամկետային զինծառայողների առաջարկները:

Հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան և սնունդ. Փաշինյանը ասաց, թե ինչ է փոխվել բանակում

ՊՆ–ից հայտնում են, որ զինվորներն, ընդհանուր առմամբ, գոհ են եղել մատուցվող սննդի որակից և սննդակարգում արդեն իսկ կատարված փոփոխություններից:

Այցի արդյունքները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին: