Երևանում կնոջ դիակ է հայտնաբերվել. նա մահից առաջ հուզիչ նամակ է գրել

Ինքնասպանության դիմած կինն իր նամակն ավարտել է հետևյալ նախադասությամբ. «Մնաք բարով, ձեզ սիրող մամա»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Պատահար Երևանում. Nissan March-ը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու

Ըստ կայքի` հունիսի 29-ին, ժամը 09:50-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ կնոջ դի են հայտնաբերել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, Ռ. Ք.-ն է:

Իրավապահները բնակարանում մի նամակ են հայտնաբերել, որում գրված է եղել. «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք: Ես իմ զավակներից գոհ ու շնորհակալ եմ: Չեմ դիմանում ցավերին: Գոհ եմ նաև հարևաններիցս, ինձ վերաբերվել են հարազատ մոր պես: Մնաք բարով, ձեզ սիրող մամա»։

Գրառման վերջում նշված է եղել նաև ամսաթիվը` 28.06.2019թ.:

Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 7–ամյա աղջիկը խեղդվել է Մարտունի գետում

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ինքնասպանություն անքնության պատճառո՞վ. Աշտարակում 93–ամյա տղամարդ է կախվել