Վրացի երգչուհի Նինո Կատամաձեն հրաժարվե՞լ է ելույթ ունենալ Ռուսաստանում

 Նինո Կատամաձեն Ռուսաստանում վերջին անգամ ելույթ է ունեցել «Усадьба Jazz» մոսկովյան փառատոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Վրացի երգչուհի Նինո Կատամաձեն հայտարարել է, որ հրաժարվել է Ռուսաստանում համերգներ տալ՝ Վրաստանի վերջին իրադարձությունների հետ կապված։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա հայտնել է Facebook-ի իր էջում։  

Հայաստանին սիրահար Նինո Կատամաձեն երևանցիների «լարվածությունը կհանի»

«Հունիսի քսանը կյանքիս ամենածանր օրն է ու ամենածանր համերգը հունիսի 22-ին էր, ես չէի կարող հրաժարվել դրանից իննամյա կույր աղջկա պատճառով։ Ես հայտնել եմ այդ համերգի ժամանակ, և ուզում եմ հայտնել ձեզ, որ դա իմ վերջին համերգն էր Ռուսաստանում», - գրել է Կատամաձեն։

Երգչուհին ավելացրել է, որ երբեք չի երգել ռուսերեն ու ելույթ չի ունեցել Ռուսաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող համերգներին։ Նա հայտնել է նաև, որ սատարում է Վրաստանի ցուցարարներին ու համամիտ է Վրաստանի ներքին գործերի նախարար Գերոգի Գախարիայի հրաժարականի մասին նրանց պահանջների հետ։

Ավելի ուշ երգչուհին ջնջել է այս գրառումը։

Անցած շաբաթ Կատամաձեն երգել է Մոսկվայում «Усадьба Jazz» փառատոնին, ինչի պատճառով արժանացել է վրացական հասարակության քննադատությանը։

Երևանը ջազ է լսում

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում հակառուսական կարգախոսներով և Վրաստանի արտգործնախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի, ինչպես նաև համամասնական կարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով։ Վրաստանի իշխանությունն արդեն համաձայնել է կատարել վերջին պահանջը։

Անկարգությունների համար պատճառ էր հանդիսացել Թբիլիսիում խորհրդարանական ամբիոնից ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում։ Ընդդիմությունը դժգոհել էր, որ «նման բարձր ամբիոնը տրամադրվել էր մարդու, որը կողմ է Աբխազիայի անկախությանը»։

Հակառուսական բողոքների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի հուլիսի 8-ից կդադարեցվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։