Վագրն ընկել է սկուտերով տղամարդկանց հետևից. տեսանյութ

Տեսանյութում դիտեք՝ ինչպես է ամենախոշոր կատվազգին հնդիկ «բայկերներին» վախեցնում այն աստիճան, որ քիչ է մնում` ընկնեն սկուտերից։
Sputnik

Երկու երջանիկ հնդիկներ երթևեկում էին ճանապարհով, երբ թփերից անսպասելի հայտնվեց վագրն ու սկսեց հետապնդել նրանց։

«Նեղացրե՞լ են, ախպեր ջան». ինչպես է արջը քաջալերում տիրոջը. զվարճալի տեսանյութ

Այդ պահին երևում է, թե ինչպես են տղամարդիկ խուճապի մատնվում։ Տեսանյութը You Tube-ում մեկ օրվա մեջ ավելի քան միլիոն դիտում է հավաքել։

Տեսանյութի նկարագրության մեջ նշվում է, որ այն նկարահանվել է Նագարհոլ ազգային պարկում, որը գտնվում է Բանդիպուրում վագրերի արգելոցի հարևանությաբ։ Բանդիպուրը Հնդկաստանի ամենահայտնի ազգային պարկերից է, որի տարածքում հնդկական փղերի մեծ պոպուլիացիա կա, սակայն մարդկանց համար առավել վտանգավոր են համարվում վագրերը, ընձառյուծները, արջերը, կարմիր գայլեր ու բորենիները։