Սարսափելի դեպք Կոտայքում. 3 անչափահասների հորը կախված են գտել իր ավտոտնակում

Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց ու տեղեկությունը փոխանցել իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Կոտայքում երեք անչափահաս երեխաների հորը կախված են գտել իր ավտոտնակում։ Sputnik Արմենիայի տվյալներով` երեկ` հունիսի 30–ին, Կոտայքի Մրգաշեն գյուղի 33-ամյա մի բնակչուհի ավտոտնակում ամուսնուն հայտնաբերել է կախված։

Հղի վարորդը բախվել է ցանկապատին և կախված վիճակում մնացել ճանապարհի եզրին

Կինը անմիջապես իջեցրել է ամուսնուն, փորձել  արհեստական շնչառությամբ օգնել նրան։ Հարևանները ահազանգել են 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց և տեղեկությունը փոխանցել իրավապահներին։

Մեր տեղեկություններով՝ տղամարդը երեք անչափահաս երեխաների հայր է, ապրում է կնոջ ու երեխաների հետ։ Գյուղում խոսում են, որ տարիներ առաջ նույն ավտոտնակում մահացել է նրա հայրը՝ խեղդվելով մեքենայից արտանետված գազից։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։